Ռուսերենի տեսադաս- երկուշաբթի
Անգլերենի տեսադաս-չորեքշաբթի
Մայրենիի տեսադաս-հինգշաբթի
Մաթեմատիկայի տեսադաս-ուրբաթ
Ժամը 14:00-18:00
Ընտանեկան նախագծեր:
Քանի-որ կորոնավիրուսի պատճառով տնից դուրս չեմ գալիս, խաղում եմ քույրիկիս հետ:
Ընտանեկան խաղեր՝ նարդի, պահմտոցի, պանտամիմա: Խաղում եմ նաև լեգոներով և մեքենաներով:
Տարբեր մուլտֆիլմեր և ֆիլմեր եմ նայում:
Սիրելի երգեր՝
Կոմիտաս, մուլտերգեր, հայկական երգոր
Ժամը 18:00-20:00
Ինքնակրթություն
Տարբեր հայկական հեքիաթներ եմ կարդում, որոնց մասին շուտով կպատմեմ իմ բլոգում:
There is a house in the forest. A bird comes and knocks(թակել) on the door.
B:Knock, knock, who lives in the house?
No one! The bird goes home and lives there. A mouse comes and knocks on the door:
M:Knock, knock, who lives in the house?
B:It’s me. I am the bird. Who are you?
M:I am the little mouse.
B: Let’s live together.
A frog comes and knocks on the door:
F:Knock, knock, who lives in the house?
It’s me the bird, and me, the mouse. Who are you?
F: I am the frog.
Let’s live together!
A cockerel comes and knocks on the door:
C: Knock, knock, who lives in the house?
It’s me the bird, me the mouse, and me the frog. Who are you?
I am the cockerel.
Let’s live together!
A rabbit comes and knocks on the door:
R: Knock, knock, who lives in the house?
It’s me the bird, me the mouse, me the frog, and me the cockerel. Who are you?
I am the rabbit.
Let’s live together!
A bear comes and knocks on the door:
B: Knock, knock, who lives in the house?
It’s me the bird, me the mouse, me the frog, me the cockerel, and me the rabbit. Who are you?
I am the brown bear. Can I live with you (ձեզ հետ)?
No, you can’t. You are too big.
The bear sits on the house and the house falls down(փուլ գալ). The animals are very kind. They build(կառուցել) a new, big house and live together(միասին).
Տեքստը կարդալով՝ լրացրեք բաց թողած բառերըՕրինակ՝ The mouse …………. with the bird.-The mouse lives with the bird.
The ……….. lives with the bird and the mouse.
The frog lives with the ………… and the ………….. .
The bear sits ………….. ………… .
The house ………….. …………… .
The animals …………….. a new house and ……………. together.
Questions
How can you change the ending?
True/False
The bird comes the first.
The frog and the mouse live with the bear.
The rabbit doesn’t come to the house.
The bear lives with the animals.
The house is very small and the bear can’t live there.
The animals are very sad. They don’t build a new house.
Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նրա արյունը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում: Պատկերացնում եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում: Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասաց, և մարդիկ իսկույն տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց ու անհետացավ: Այդ օրվանից ամբողջ կյանքում նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:
Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք վստահեց: Եվ բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը էլ գաղտնիք չէր: Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց առաջվա նման բոլորը կարող էին հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել իրեն ուղղված հարցերին, մեկ է, ամեն ինչ երևում էր: Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը նրան Ջակոմո-Ապակի էր կոչում, և շատ էր սիրում նրան իր ազնվության համար: Նրա կողքին բոլորը բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդը շատ վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին, ոչ ոք չէր կարողանում ձայն հանել: Ով բողոքում էր , դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել: Ժողովուրդը ձայն չէր հանում, լռում էր և համբերում, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր, և բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից և բռնությունից և ատում բռնակալին:
Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով կամաց-կամաց հուսադրվում:
Բռնակալն իմանում է այդ մասին և հրամայում անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թախանցիկ դարձան միջանցքի պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:
Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:
Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստ քնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:
Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է , այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:
Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը մարդասիրական բնույթ ունի, այն վեր է ազգային-հայրենասիրական խորհրդից և ունի համամարդկային բնույթ: Բանաստեղծության մեջ հեղինակը իր հզոր խոսքի ուժով օրհնում է աշխարհի չորս կողմերը, ինչպես դա անում էին հին ժամանակների եկեղեցականները: Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է։ Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս։ Հոգևորականները կարգը կատարել են գյուղերում՝ արտերի և այգիների մեջ: Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերն օրհնել։ Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով և Ավետարանով, երգելով նախ օրհնում է արևելքը և Հայոց Հայրապետությունը` սուրբ Խաչի և Ավետարանի նշանով, օրվա շնորհով եւ հանուն Սուրբ Երրորդության: Այնուհետեւ օրհնվում է արևմտյան կողմն աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար։ Դեմքով դեպի հարավ կանգնելով` օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները եւ տարվա պտղաբերությունը։ Դեպի հյուսիս դառնալով՝ օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները։
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի Խաղաղությո՜ւն թող ըլլա… Ո՛չ արյուններ, քրտինք հոսին Լայն երակին մեջ ակոսին. Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝ Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի Բերրիությո՜ւն թող ըլլա… Ամեն աստղե ցող կայլակի, Ու ամեն հասկ ձուլե ոսկի. Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝ Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի Առատություն թող ըլլա… Ոսկի ծովուն մեջ ցորյանին Հավետ լողա թող գերանդին. Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝ Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի Պտղաբերում թող ըլլա… Ծաղկի՜ մեղրը փեթակներուն, Հորդի գինին բաժակներուն. Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝ Սիրերգությո՜ւն թող ըլլա:
Ես նայելով Անետա Կտակյանի բլոգը շատ լավ կարծիք ունեմ նրա բլոգավարության մասին ։Նա կարողանում է շատ լավ տեսանյութեր նկարել և տեղադրելլ իր բլոգու։Ես շատ ուրախ եմ իմ ընկերոջ համար։
Իմ անունը Գոռ է։Հայերեն Գոռ բառից է, որը մշանակում է հապարտ գոռոզ։Իմ անունը ընտրել է իմ մայրիկը։Իմ անունը շատ է դուր գալիս ինձ։Եթե լիներ ընտրելու հնարավորություն վորություն ես կնտրեյ նույնպես Գոր։
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց. _ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են: Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց. _ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտանբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա: Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց. _ Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ: Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց: _ Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին: Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ.. Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել: Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:
Հարցեր և առաջադրանքներ
Քո կարծիքով հեքիաթի հերոսը լա՞վ գիտնական է:Ոչ
Ի՞նչ պետք է անել լավ գիտնական դառնալու համար: Լավ սովորել։
Կցանկանայի՞ր գիտնական դառնալ: Այո։
Եթե լինեիր գիտնական, ապա ի՞նչ հետաքիքիր գյուտ (հայտնագործություն) կամ գյուտեր կանեիր: Պատմի՛ր: Կցանկանայ նոր ոճի հեռախոս ստեղծել։
Փոխի՛ր հեքիաթի վերնագիրը: Խելացի տղան
Հեքիաթը նկարի՛ր Paint ծրագրով: Տեղադրի՛ր քո բլոգում և նշի՛ր «Պատկերասրահ» բաժինը:
Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև՝ կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և գոհ ծում էր չիբուխը: Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում: Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում: Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ: Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ: Տարավ իր տուն, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան: Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ: Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր: Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, միուսը արցունքոտ աչքերեվ նայում է հեռուն: -Ինչ՞ու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.- ի՞նչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ի՞նչ կա… Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները շրջապատել էին երտասարդին, խոսում ու ծիծաղում էին: Եվ երիտասարդը մի օր զգուշ դուրս ելավ դալիճից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ: Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում: Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստեցին, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ. -Այս էլ որդուս բաժինը: -Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտյան անծանոթ անցորդներին տալիս… Հե՜յ մեր որդին էլ չի գա: -Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի որ պատի տակ է կուչ եկել, ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս: Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց: Ա՛հա , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկեցին իրենց կորած որդուն և լաց եղան: Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը: Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…
Հարցեր և առաջադրանքներ Հարցերին պատասխանել ամբողջությամբ:

Տեքստում վարդագույնով գրված բառերը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
Ո՞վ է «Երջանիկ խրճիթը» ստեղծագործության հեղինակը։
Կարմիրով նշված բառերի հակառակ իմաստով բառերը գտեք:
Քեզ ի՞նչ սովորեցրեց այս առակը:
Տեքստում վարդագույնով գրված բառերը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
Ո՞վ է «Երջանիկ խրճիթը» ստեղծագործության հեղինակը։
Կարմիրով նշված բառերի հակառակ իմաստով բառերը գտեք: