Posted in Մայրենի

Մաթեմատիկայի փետրվարյան ֆլեշմոբ

Երեք օր առաջ Արևմտյան դպրոցի սովորողները մասնակցեցին մարզական ստուգատեսին: Շաբաթվա ո՞ր օրն էր մարզական ստուգատեսը, եթե վաղը կիրակի է:

Անխորագիր պատկեր

2. Գտի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ՝ 2; 4; 12; 48; …

Անխորագիր պատկեր

3. Սովորողները նկարում էին Թումանյանի հերոսներից Անխելք մարդուն, Սուտլիկ որսկանին, Անբան Հուռուն և Պոչատ աղվեսին: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր Սուտլիկ որսկանին, մյուս կեսից յոթը՝ Անբան Հուռուն, իսկ մնացածի կեսը՝ Պոչատ աղվեսին: Քանի՞ հոգի նկարեց Անխելք մարդուն:

Անխորագիր պատկեր

4. Հեծանվավարության ստուգատեսին իրար հաջորդելով մասնակցեց 24 սովորող: Յուրաքանչյուր սովորող վարում էր 2 րոպե: Հեծանվավարության ստուգատեսը քանի՞ րոպե տևեց, եթե ամեն չորրորդ մասնակցից հետո, հեծանիվների ստուգման վրա ծախսվում էր 3 րոպե:

Անխորագիր պատկեր

5. Տարբեր թվանշաններով գրվող ամենամեծ քառանիշ թվի տասնավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:

Անխորագիր պատկեր

6. Ո՞ր պատկերը պետք է լինի Դ2 վանդակում: Աղյուսակի վանդակները համարակալելու համար սկզբում գրում ենք տառը, հետո՝ թիվը:

Անխորագիր պատկեր

7. Տրնդեզի ծեսին կրակի վրայով ցատկելու համար 26 սովորող շարք կանգնեց: Գևորգը շարքում՝ վերջից հաշված, վեցերորդն էր, իսկ Սուսանը՝ սկզբից հաշված, երկրորդը: Քանի՞ սովորող էր կանգնած նրանց միջև:

Անխորագիր պատկեր

8. Անխելք մարդը Աստծու մոտ գնալու ճանապարհին հոգնեց և որոշեց գիշերել: Ժամը 20:00 քնեց և արթնացավ լուսադեմին՝ ժամը 5:00: Քանի՞ ժամ քնեց Անխելք մարդը:

Անխորագիր պատկեր

9.Դդմածեսին սովորողները պատրաստեցին դդումով կեքսեր: Կեքսեր պատրաստելու համար անհրաժեշտ էր գնել 300գ կարագ: Կարագ գնելու համար որքա՞ն գումար ծախսեցին սովորողները, եթե գիտենք, որ մեկ կիլոգրամ կարագը արժե 3000 դրամ:

Անխորագիր պատկեր

10. Քանի՞ անգամ ենք գրում 7 թվանշանը 1- 100 թվերը գրելու համար:

Անխորագիր պատկեր
Posted in Uncategorized

26.02.2020

1.The stusdent is at the lidrary.

2. The tsudents are at school.

3.She is in the taxi.

4.He is on the train.

5.The boy is ot the park.

6.the man is at the store.

7.He is at work.

8.He is in the restaurant.

Posted in Մայրենի

Ձախորդ փանոս․

հվհաննես Թումանյան 

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։ 
Ասածն արած է։ 
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։ 
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։ 
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։ 
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։ 
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։ 
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։ 
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։ 
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։ 
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։ 
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։ 
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։ 
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։ 
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։ 
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։ 
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։ 
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։ 
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։ 
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։ 

Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ 
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել 
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք 
Օքմին – մարդ 
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել 
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել 
եղեգնուտ – եղեգով պատված տեղ 
վեր ածած – թափված 
գեղահավան – ամբողջ գյուղով 
ղըչրղու – աղմուկ-աղաղակ 

Հարցեր և առաջադրանքներ 

1.Փորձի՛ր բացատրել: 

գործը ձախ գնալ- 
միտք անել- 
ձենի վրա վեր են կենում- 
տակն անել- 
ճամփան ծռել- 
քեֆի տաք ժամանակն է- 
վրա տալ- 
մթան հետ- 
գլուխը քարը- 
դես Փանոս, դեն Փանոս—- 

2. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին: 
3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր: 
Ինքը մի բարի մարդ է լինում——————————: 
Շատ է քաշում, թե՝ քիչ————————————-: 
Ասում է՝ գլուխը քարը————————————-: 
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ———————————-: 

4. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր: 

5. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր: 

Posted in Մայրենի

Հովհաննեսն Թումանյան

Հովանես Թումանյանը ծնվել է 1869թ․-մփետրվարի 19-ին, Լոռվա դսեղ գյուղում։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներպատմվածքներ ու հեքիաթներ։Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում:Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին, որին նա, ամենայն հավանականությամբ, տեսել էր Տեր-Հովհաննեսի բնակարանում կամ Խարխուփի թաղում, ուր գտնվում էր Մարիամ Մաճկալյանի տատիի տունը։ Քահանա Տեր-Հովհաննեսի տանը պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ Թումանյանը ծանոթանում է ապագա կնոջ հետ։undefined

Posted in Մայրենի

Տեառնընդառաջ

Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը/կրակը/, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ: