Posted in Մայրենի

Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի

Posted on 

Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից:  Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:

Բոլորը   տեսնում էին, թե ինչպես էր նրա արյունը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում:  Պատկերացնում եք՝    նրա մտքերն էլ էին պարզ երևում.  մարդիկ ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում,  ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասաց, և մարդիկ իսկույն տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին:   Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց ու անհետացավ:  Այդ օրվանից   ամբողջ կյանքում  նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:

Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան  մի գաղտնիք  վստահեց: Եվ բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը էլ գաղտնիք չէր:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց   առաջվա  նման բոլորը կարող էին հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա կարող էր    բարձրաձայն չպատասխանել  իրեն ուղղված հարցերին, մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին,  բայց ժողովուրդը նրան Ջակոմո-Ապակի էր կոչում,  և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը բարի ու ազնիվ էին դառնում:

Դժբախտաբար անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդը շատ վատ վիճակի մեջ ընկավ:  Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին,   ոչ ոք չէր կարողանում ձայն հանել:  Ով բողոքում էր , դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լռում էր և համբերում, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:

Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր,  մեկ է,  նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր,  և բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից և բռնությունից և ատում բռնակալին:

Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով  կամաց-կամաց հուսադրվում:

Բռնակալն իմանում է այդ մասին և հրամայում անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:

Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թախանցիկ դարձան միջանցքի  պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:

Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:

Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստ քնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:

Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է , այն ավելի  պայծառ է,  քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կցանկանայի՞ր լինել Ջակոմոյի նման: Ինչու՞:
  2. Նկարի՛ր հեքիաթը, տեղադրի՛ր բլոգիդ «Պատկերասրահ» բաժնում:
  3. «Թափանցիկ» բառին ավելացրու՛ առարկա ցույց տվող բառեր և կազմի՛ր տարօրինակ բառակապակցություններ:
  4. Տեքստում կապույտ գույնով նշի՛ր հատկանիշ ցույց տվող բոլոր բառերը՝ ածականները: Եթե չգիտես տառերը գունավորել, ապա նայի՛ր այս տեսանյութը:
  5. Վարդագունով նշված պարզ ընդարձակ նախադասությունները դարձրու՛ պարզ համառոտ:
  6. Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը:
Posted in Մայրենի
  1. Ի՞նչ փորձանքի մեջ էր ընկել մեղուն: Մեղուն գնացել էր ջուր խմելու սակայն սայթակել ընկել էր ջրի մեջ։
  2. Ի՞նչն օգնության հասավ մեղվին: Ինչպե՞ս նրան օգնեց:Մեղվին օգնության հասավ աղավնին։Աղավնին տերև գցեց մեղվի մոտ, որ ցատկի տերևի վրա։
  3. Ինչպե՞ս մեղուն իր երախտագիտությունը (շնորհակալությունը) հայտնեց աղավնուն:Նա իր շնուրհակալությունը հայտնեց աղավնուն։Նրան փրկելով չար որսորդից։
  4. Քո կարծիքով ինչի՞ մասին էր հեքիաթը:Այս հեքիաթը նրա մասին է, որ յուրաքանչուրը պետք է օգնի դիմացինին անշահախնդիր։

Posted in Մայրենի

Դանիել Վարուժան «Անդաստան»

Posted on 

Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը մարդասիրական բնույթ ունի, այն վեր է ազգային-հայրենասիրական խորհրդից և ունի համամարդկային բնույթ: Բանաստեղծության մեջ հեղինակը իր հզոր խոսքի ուժով օրհնում է աշխարհի չորս կողմերը, ինչպես դա անում էին հին ժամանակների եկեղեցականները:
Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է։ Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս։ Հոգևորականները կարգը կատարել են գյուղերում՝ արտերի և այգիների մեջ:
Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերն օրհնել։ Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով և Ավետարանով, երգելով նախ օրհնում է արևելքը և Հայոց Հայրապետությունը` սուրբ Խաչի և Ավետարանի նշանով, օրվա շնորհով եւ հանուն Սուրբ Երրորդության: Այնուհետեւ օրհնվում է արևմտյան կողմն աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար։ Դեմքով դեպի հարավ կանգնելով` օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները եւ տարվա պտղաբերությունը։ Դեպի հյուսիս դառնալով՝ օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները։

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:


Հացի մասին առած-ասացվածքներ

Posted on 

Առածներ, ասացվածքներ աշխատանքի, աշխատասիրության մասին:

Ով աշխատի, նա կուտի:

Անբանը հաց ուտելիս է առողջ, աշխատելիս՝ հիվանդ:

Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկհն կովեր։

Աշխարհն աշխատավորին է։

Աջով տուր, որ ձախով վերցնես։

Ով ինչ նի, իրեն կանի:

Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու։

Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։

Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա։

Լավ աշխատողին լավ ապրուստ։

Posted in Մայրենի

<>

Իմ անունը Գոռ է։Հայերեն Գոռ բառից է, որը մշանակում է հապարտ գոռոզ։Իմ անունը ընտրել է իմ մայրիկը։Իմ անունը շատ է դուր գալիս ինձ։Եթե լիներ ընտրելու հնարավորություն վորություն ես կնտրեյ նույնպես Գոր։

Posted in Մայրենի

Մեծ գյուտարարը

Posted on 

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտանբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
_ Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով հեքիաթի հերոսը լա՞վ գիտնական է:Ոչ
  2. Ի՞նչ պետք է անել լավ գիտնական դառնալու համար: Լավ սովորել։
  3. Կցանկանայի՞ր գիտնական դառնալ: Այո։
  4. Եթե լինեիր գիտնական, ապա ի՞նչ հետաքիքիր գյուտ (հայտնագործություն) կամ գյուտեր կանեիր: Պատմի՛ր: Կցանկանայ նոր ոճի հեռախոս ստեղծել։
  5. Փոխի՛ր հեքիաթի վերնագիրը: Խելացի տղան
  6. Հեքիաթը նկարի՛ր Paint ծրագրով: Տեղադրի՛ր քո բլոգում և նշի՛ր «Պատկերասրահ» բաժինը:
Posted in Մայրենի

POSTED INUNCATEGORIZED

Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան

Posted on 

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև՝ կանաչ ուռենու տակ,  թիկն էր տվել ջրաղացպանը և  գոհ ծում էր չիբուխը: Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:
Տարավ իր տուն, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, միուսը արցունքոտ աչքերեվ նայում է հեռուն:
-Ինչ՞ու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.- ի՞նչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ի՞նչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները շրջապատել էին երտասարդին, խոսում ու ծիծաղում էին:
Եվ երիտասարդը մի օր զգուշ դուրս ելավ դալիճից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Երբ նրանք հացի նստեցին, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Այս էլ որդուս բաժինը:
-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտյան անծանոթ անցորդներին տալիս… Հե՜յ մեր որդին էլ չի գա:
-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի որ պատի տակ է կուչ եկել, ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս:
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:
Ա՛հա , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկեցին իրենց կորած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը: Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ
Հարցերին պատասխանել ամբողջությամբ: 

POSTED INUNCATEGORIZED

Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան

Posted on 

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև՝ կանաչ ուռենու տակ,  թիկն էր տվել ջրաղացպանը և  գոհ ծում էր չիբուխը: Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:
Տարավ իր տուն, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, միուսը արցունքոտ աչքերեվ նայում է հեռուն:
-Ինչ՞ու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.- ի՞նչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ի՞նչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները շրջապատել էին երտասարդին, խոսում ու ծիծաղում էին:
Եվ երիտասարդը մի օր զգուշ դուրս ելավ դալիճից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Երբ նրանք հացի նստեցին, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Այս էլ որդուս բաժինը:
-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտյան անծանոթ անցորդներին տալիս… Հե՜յ մեր որդին էլ չի գա:
-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի որ պատի տակ է կուչ եկել, ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս:
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:
Ա՛հա , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկեցին իրենց կորած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը: Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ
Հարցերին պատասխանել ամբողջությամբ: 

  1. Տեքստում վարդագույնով գրված բառերը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
  2. Ո՞վ է «Երջանիկ խրճիթը» ստեղծագործության հեղինակը։
  3. Կարմիրով նշված բառերի հակառակ իմաստով բառերը գտեք:
  4. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս առակը:
  1. Տեքստում վարդագույնով գրված բառերը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
  2. Ո՞վ է «Երջանիկ խրճիթը» ստեղծագործության հեղինակը։
  3. Կարմիրով նշված բառերի հակառակ իմաստով բառերը գտեք:
  4. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս առակը:
Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան․ Գրադարանում

Posted on 

Երկու լավ ընկերները՝ Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր գրադարանի մասին: Տպավորրիչ շենք է որտեղ խոր լռություն է։
  2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:Լայոնելը՝գրքեր, իսկ Յուլիսիսը՝մ մարդիկ։
  3. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:Լուռ մնալ,հարգել ուրիշներին։

Posted in Մայրենի

Աչքերի գանգատը. Ջանի Ռոդարի Posted on 16 Մարտի, 2020

Posted on 

44384000

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով,  աստղացաույցերով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Օնլայն բառարանի միջոցով բացատրի՛ր տրված բառերը:
    գանգատ-բողոք
    տրտնջալ-բողոքել
    աստղադիտակ-սարք որ դիտում են աստղերին
    աստղացույց-աստղգիտական քարտեզ
    մանրադիտակ-մանրեներ տեսնելու սարք
  2.  Այս հեքիաթի շնորհիվ ի՞նչ իմացար Երկրի, ջրի, և աստղերի մասին:
  3. իմացա որ՝ Երկիրը պտտվում է արեգակի շուրջը , որ մեկ կաթիլ ջրում կա ավելի շատ կենդանի քան գազանանոցում, երկնքում կա շատ աստղեր։
  4. Ի՞նչ գիտես Կոպերնիկոսի, Գալիլեյի և Լևենգուկի մասին: Համացանցում փնտրի՛ր և կարդա՛ նրանց մասին: Ի՞նչ հայտնագործություններ են արել նրանք:
  5. Նիկոլայ Կոպեռնիկոս ծագմամբգերմանացի աստղագետմաթեմատիկոստնտեսագետկանոնիկոս։ Առավել հայտնի է որպես միջնադարյան աշխարհիհելիոցենտրիկ (արևակենտրոն) համակարգի հեղինակ։Գալիլեո Գալիլեյ  Գալիլեյը ճանաչվել է «դիտողական աստղագիտության»«ժամանակակից ֆիզիկայի», «գիտական մեթոդի» և «ժամանակակից գիտության հայրը»: Գալիլեյը ուսումնասիրել է մեխանիկական շարժման արագությունը և արագացումըգրավիտացիանմարմինների ազատ անկումըիներցիանհարաբերականության սկզբունքը, ինչպես նաև աշխատել է կիրառական գիտության մեջ և տեխնիկայում, նկարագրել է ճոճանակների և «հիդրստատիկ կշեռքների» հատկությունները:

Posted in Մայրենի

Իմ տարբերվող մայրիկը

իմ մայրիկը աշխարի ամենահոգատար մայրիկն է։ Նա ինձ համար ամեն ինչի պատրաստ է։ Իմ մայրիկի մեջ ոչ մի վատ կողմ չկա։ Երբ ես հիվանդանում եմ, նա ինձ խնամում է։ Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։ իմ մայրիկը աշխատում է մատնահարդար։ Նա միշտ գեղեցիկ է և խնամված։