Posted in Uncategorized

ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ Զառ գյուղ

Ակունք համայնքի Զառ գյուղը գտնվում է Կոտայքի մարզում։ Մենք ամսի 16-ին գնալու ենք Զառ գյուղ ճամփորդության։ Կանգ ենք առնելու այնտեղի միջնակարգ դպրոցը ծանոթանալու կրթական միջավայրին։

Այնուհետև քայլարշավով գնալու ենք Կիկլոպյան ամրոց։

Մեզ ուղեկցելու ենք տեղի դպրոցի երեխաները, ամրոցի հարակից տարածքում ձմեռային խաղեր ենք խաղալու։

Posted in Uncategorized

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Posted on 17 Դեկտեմբերի, 2019

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և օնլայն բառարանի օգնությամբ գրի՛ր դրանց բացատրությունը:
  2. Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:
  3. Բնութագրի՛ր փշատերևին:
  4. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:
  5. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:
  6. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:
Posted in Uncategorized

POSTED INԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹUNCATEGORIZED

Posted in Ճամփորդություն, Uncategorized

Հ. Մալյանի թատրոնում

Մենք այսօր գնացել էինք Մալյանի ավան թատրոն ։ Մենք այնտեղ դիտել ենք ելֆերի դպրոցը ներկայացումը։ Անտեղ կային շատ դերասաներ նրանց հետ մենք նկարվեցինք և շատ լավ ժամանակ անցկացրեցինք ։ Ես շատ եմ ուզում դիտել նաև մուլտֆիլմը։

Posted in Uncategorized

Մարդ որ չգիտի ինչ է ձյունը․

Լինու է չի լինում մի մառդ է լինու որը չգիտի ինչ է ձյունը մի օր հանդիպում եմ մի մարդու այդ մարդուն հարձնում եմ արի ձյունով խաղանք նա պատասխանում է որ չգիտեմ ինչ է ձյունը ես կարող եմ ասել թե ինչ է ձյունը և այտպես պատմում է ձյունը ինչ է։